ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

The Diplomat. «ԵԱՏՄ-ի ներսում կարող են արգելվել դոլարն ու եվրոն»

The Diplomat. «ԵԱՏՄ-ի ներսում կարող են արգելվել դոլարն ու եվրոն»
15.12.2014 | 19:21

NEWS.am-ը կրճատումներով ներկայացրել է Քեյսի Միշելի՝ «The Diplomat»-ում հրապարակված հոդվածը:
Եվրասիական տնտեսական միությունում լարվածությունը զգալի էր ստեղծման պահից: Մինչ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դիտարկում էր հավասար գործընկերների կազմակերպություն ստեղծելու գաղափարը, կազմակերպություն, որն ավելի նման կլինի Եվրամիության մոդելին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ-ն վերածում է ռուսական կայսրությունը վերականգնելու միջոցի՝ Ռուսաստանի գերակայությունը շահարկելով երկրի ներսում հանրության առջև, որը հետևում է, թե ինչպես է անհետանում իր տնտեսության ճկունությունը:
Վերջին տարաձայնություններն ի հայտ եկան այս ամսվա սկզբին, ընդհանուր արժույթի հարցի շուրջ: Ինչպես և ընդհանուր անձնագրերի հարցում, Ղազախստանը կարող էր դադարեցնել ԵԱՏՄ միասնական արժույթի ուղղությամբ շարժումը: Ռուսաստանցի պաշտոնատարները նորից առաջ քաշեցին միասնական արժույթի գաղափարը, իսկ ղազախստանցի պաշտոնյաները կրկին դեմ արտահայտվեցին՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ մարմիններում որևէ նշանակալի քննարկում չի անցկացվել՝ չխոսելով արդեն պայմանավորվածությունների մասին:
Ամեն դեպքում, ռուսաստանցի պաշտոնյաներին, կարծես, չհասավ այդ ուղերձը, և նրանք, թվում է, տրամադրված են շարունակել քարոզել ԵԱՏՄ-ի ներսում միասնական արժույթի անցնելու անխուսափելիությունը: ՌԴ ազգային վճարային խորհրդի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մուրիչևը դեկտեմբերի 2-ին «Իզվեստիա»-ին հայտարարել էր, որ միասնական արժույթի հարցը գրեթե հստակեցված է: Բացի այդ, Մուրիչևը նշել էր, որ ԵԱՏՄ-ի ներսում իրականացվող գործարքներում կարող են առաջիկայում արգելվել դոլարն ու եվրոն՝ «ընդհանուր վճարային տարածություն» ստեղծելու համար, այս պահին՝ ազգային արժույթների հիման վրա: «ԵԱՏՄ-ում միասնական վճարային տարածության ստեղծումը կհանգեցնի… միասնական արժութային վճարային համակարգի արագացված անցմանը»,- ասել էր Մուրիչևը:
Ղազախստանի պատասխանը չուշացավ. երկրի ձեռներեցների ազգային պալատը հայտարարեց, որ ԵԱՏՄ ներկա պայմանագրով «ԵԱՏՄ անդամ պետությունների ռեզիդենտների միջև փոխադարձ հաշվարկներում արտարժույթի օգտագործման արգելք նախատեսված չէ»: Միջամտեց անգամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ նշելով, որ դոլարն ու եվրոն արգելելու առաջարկի համար որևէ հիմք չկա:
ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ներդրման հնարավորությունն ավելին կլիներ, եթե չքարոզեին գրեթե բացառապես ռուսական պաշտոնյաները, և եթե ամեն անգամ այդ գաղափարն առաջադրելուց հետո դեմ հանդես չգային ղազախստանցիները: Թվում է՝ այս դինամիկան մոտ ապագայում չի փոխվելու: Ի վերջո, հիմնականում ռուբլու անկման պատճառով 2015-ին Ղազախստանում կրկին տենգեի արժեզրկում է կանխատեսվում: Ռուսաստանցի պաշտոնյաները կարող են միասնական արժույթի ուղղությամբ ջանքերը կապել ԱՄՆ-ի անխուսափելի փլուզման հետ, սակայն թվում է, որ Աստանան ավելի շուտ կդիմի այդ ռիսկին, քան իր արժույթն ավելի շատ կկապի մի երկրի հետ, որը ռեցեսիայի է բախվում:

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ